Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Անյատակ տգիտութիւն

Անյատակ տգիտութիւն
11.07.2025 | 13:28

ՀՅԴ Բիւրոյի անդամ Կարօ Սասունին (1889-1977թթ․), ի պատասխան բոլշեւիկների հակադաշնակցական բիրտ ու տգէտ քայլերին՝ պրովակացիոն հայհոյանքներին, ձերբակալութիւններին, աքսորներին ու մահապատիժներին, դեռ 1930թ․ գրել է․

«Այո՛, մերինէն զատ, ոեւէ քաղաքակիրթ հասարակութիւն երբէ՛ք այսքան տխմարութիւններ եւ տգիտութիւններ չի հանդուրժեր: Խելքը գլխին հասարակութիւն մը ախոռապանի պաշտօնը պիտի տար այսպիսի խմբագիրներուն, որոնք տակաւին չեն գիտեր, թէ Կարսի դաշնագիրը կնքուած է բոլշեւիկներու եւ Թուրքիոյ միջեւ, որ Նախիջեւանի ինքնավարութիւնը․․․ բանակցութեանց ամէնէն տխուր արդիւնքն է, որ Դաշնակցութեան վերջին տասը տարուան գրականութիւնը, շատ որոշակի կերպով, ազգային ինքնորոշման պահանջները ձեւակերպած է, խոցելի դարձնելով հայ բոլշեւիկներու վարած վնասակար քաղաքականութիւնը:

«Դաշնակցութեան հայհոյելու եթէ ամէնօրեայ պահանջ մը կը զգաք, շարունակեցէք ձեր տխուր դերը, ձեր աստիճանին եւ մտայնութեան վայել եղանակով: Մենք առանց ուշադրութիւն դարձնելու կ’անցնինք անոնց քով: Բայց «ճշմարտութեան լոյսին տակ» դուք ե՛ւ ծիծաղելի էք ե՛ւ արգահատելի»:

(Սասունի Կարօ, ԱՆՅԱՏԱԿ ՏԳԻՏՈՒԹԻՒՆ, «Յառաջ», ՀՅԴ պաշտօնաթերթ, Փարիզ, 1930 օգոստոսի 14, Ա էջ)

Եւ ահա հենց այսօր էլ՝ շարունակւում են դաշնակցականների եւ ազգային, եկեղեցական, քաղաքական միւս գործիչների դէմ նոյն բիրտ ու տգէտ քայլերը՝ բնակարանների խուզարկութիւնից մինչեւ այլեւայլ միջնորդութիւններ, ձերբակալութիւններ եւ կալանաւորումներ, ՔՊ-ական տգէտ, ծիծաղելի ու արգահատելի իշխանութիւնների ձեռամբ։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 5267

Մեկնաբանություններ